Մաեմո համակարգը հնարավորություն է տալիս տեղակայել նոր տառատեսակներ առանց անձնական համակարգչի առկայության և օտար ծգրագրերի միջամտության։
Մաեմո-ի համար հավելյալ տառատեսակների և մուտքագրման լեզուների ավելացման ընդունված ձևը՝ Յուքիյբորդ ծրագիրն է։
Այն տեղակայելու համար սեղմեք էկրանի ձախ վերևի կողմում գտնվող ստեղնը և ծրագրերի ցանկից ընտրեք «Ափլիքեյշն մենեջեր»-ը։


Այն ունի հետևյալ տեսք՝

Ընտրեք «Դաունլոադ» և ցանկի մեջ գտեք «Յուքիբորդ» ծրագիրը։

Յուքիբոր ծրագիրը տեղակայում է ձեր հեռախոսի մեջ ինչպես հայերեն տառատեսակներ, այնպես էլ հայերեն ստեղնաշար։
Այն օգտագործելու համար ծրագրերի ցանկից ընտրեք «Սեթինգզ»՝

Ընտրեք «Տեքսթ ինփութ»՝

հպեք «2nd language» ստեղնը՝

և հայտնվող ցանկից ընտրեք «Հայերեն(Armenia)» գրամեքենայի շարվածքի համար, կամ «Հայերեն(Armenia) - Phonetic» ֆոնետիկ շարվածք ընտրելու համար՝

Վիրտուալ ստեղնաշարը հայտնվում է ցանկացած մուտքի դաշտում հպելու ժամանակ։ Հայերեն ընտրելու համար սեղմեք ձախ ներքևի անկյունի ստեղնը՝





Զննիչների սքրինշոթեր՝

Միկրոբի, մաեմո համակարգի հիմնական զննիչ։
Հայարեն կարդալ լինում է նաև այլ զննիչների մեջ՝
